Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, ֆուլհաուսցիները եւ այլք մեկնում են Արցախ

15:27   5 ապրիլի, 2016

Արցախում տիրող իրավիճակն անտարբեր չի թողնում ոչ մի հայի: Շատերն են իրենց աջակցությունը հայտնում Արցախին, այնտեղի բնակչությանն ու սահմանին կանգնած զինվորներին: Շուտով նրանց աջակցելու կմեկնեն նաեւ հայկական շոու-բիզնեսի հայտնի ու սիրված դեմքերից շատերը: Նրանց թվում են` Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, «Ֆուլ Հաուս» եւ «ԴոՄիՆո» սիթքոմների դերասանները, ArmComedy-ի հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը եւ այք:

Ինչպես նշվում է Armenia TV-ի Facebook-յան էջում հայտնված հայտարարության մեջ` հայտնիների նպատակը մեկն է` ոչ ոք չի կարող սպառնալ Արցախին և չի կարող վախեցնել Ստեփանակերտին: Սպառնալիքներն ու կրակոցները, դիվերսիաներն ու հարձակումները մեզ դարձնում են ավելի միասնական ու ավելի ամուր: Մենք պահելու ենք Արցախի թիկունքը և ճակատը, Ստեփանակերտն ու սահմանը: Մենք Արցախում ենք, մենք` Արցախն ենք:



© NEWS.am STYLE