«Վայ մամա ջան» ֆիլմի պրեմիերան հետաձգվում է. ռեժիսոր Սերգեյ Հայրապետյան

16:29   5 ապրիլի, 2016

Ապրիլի 6-ին կայանալիք «Վայ մամա ջան» կատակերգության պրեմիերան հետաձգվել է: Այս մասին NEWS.am STYLE-ին տեղեկացրեց ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Սերգեյ Հայրապետյանը.

«Հաշվի առնելով սահմանին տիրող իրավիճակն ու մեր առջեւ ծագած կարեւոր խնդիրները` «Վայ մամա ջան» ֆիլմի պրեմիերան անորոշ ժամանակով հետաձգվում է: Հույս ունենք, որ այս իրավիճակը երկար չի շարունակվի եվ հնարավորինս շուտ խաղաղություն կհաստատվի»,-նշեց ռեժիսորը:

Հիշեցնենք, որ այս կատակերգությունում նկարահանվել են հայտնի դերասաններ Սերգեյ Դանիելյանը, Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը, Գագիկ Մադոյանը, Տաթեվ Ղազարյանը, Արմինե Պողոսյանը եւ այլք:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE