Աղոթում եմ Հայաստանի համար․ Platinum Motorsports-ի սեփականատեր

16:59   5 ապրիլի, 2016

Ամերիկյան աշխարհահռչակ Platinum Motorsports ընկերության սեփականատերեր Ջեք եւ Ջորջ Քեշիշյանները ավտոաշխարհում ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում են։ Նրանք զբաղվում են ավտոմեքենաների ռեսթայլինգով եւ հաճախորդներ ունեն աշխարհի տարբեր ծայրերից. նրանց մատուցած ծառայություններից է օգտվում անգամ Քիմ Քարդաշյանը։

Եղբայրներից Ջորջը անհանգստացած է սահմանային դեպքերի եւ լարվածության համար։ Instagram–ում հաջողակ գործարարը հայոց հաղթանակած բանակի տանկերի եւ ուղղաթիռների նկարն է հրապարակել եւ գրել․

«Աղոթում եմ Հայաստանի հզորության եւ անվտանգության համար։ Խորապես ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք տուժել են մեր սարսափելի կորուստներից»,- գրել է Ջորջը։

Ի դեպ, այս նույն հաղթական լուսանկարը հրապարակել էր նաեւ Քիմ Քարդաշյանը, որին միացել ու իրենց աջակցությունն էին հայտնել ՔլոեՔորթնի Քարդաշյանները, ֆրանսիացի երգչուհի Էլեն Սեգարան, ամերիկյան FOX 11 TV-ի հաղորդավարուհի Արաքայա Կարապետյանը, ամերիկյան Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Հոլիվուդում հայտնի հայ դերասան Մարկո Խանը եւ ուրիշներ։



© NEWS.am STYLE