Աղոթում եմ իմ երկրի անվտանգության համար. Ռոբ Քարդաշյան

20:12   5 ապրիլի, 2016

Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիան գնալով ավելի ու ավելի լայն արձագանք է գտնում ամբողջ աշխարհում: Արդեն հնչել են աշխարհահռչակ բազմաթիվ հայերի սատարող խոսքերը, այդ թվում նաեւ Քարդաշյան քույրերի աջակցությունը Հայաստանին: Նրանց կրտսեր եղբայր Ռոբ Քարդաշյանը նույնպես, հետեւելով քույրերի օրինակին, գրառում է կատարել Instagram–ում եւ աղոթել Հայաստանի համար.

«Աղոթում եմ իմ երկիր Հայաստանի հզորության եւ անվտանգության համար։ Խորապես ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք տուժել են մեր սարսափելի կորուստներից»,- գրել է Ռոբը՝ հրապարակելով հայոց հաղթանակած բանակի տանկի եւ ուղղաթիռի նկարը:

Ի դեպ, նույնանման հաղթական լուսանկար էր հրապարակել նաեւ Քիմ Քարդաշյանը, որին միացել ու իրենց աջակցությունն էին հայտնել Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները, ինչպես նաեւ ֆրանսիացի երգչուհի Էլեն Սեգարան, ամերիկյան FOX 11 TV-ի հաղորդավարուհի Արաքայա Կարապետյանը, ամերիկյան Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Հոլիվուդում հայտնի հայ դերասան Մարկո Խանը եւ ուրիշներ։



© NEWS.am STYLE