Աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր զոհվել կամ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում. Հոլիվուդյան դերասան Մայքլ Գուրջյան

11:06   6 ապրիլի, 2016

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տիրող լարված իրավիճակն անհանգստացնում է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերին: Բացառություն չէ նաեւ Հոլիվուդում հայտնի դերասան Մայքլ Գուրջյանը: NEWS.am STYLE-ը կապ հաստատեց ամերիկահայ դերասանի հետ` պարզելու նրա կարծիքը ստեղծված իրավիճակի մասին.

«Աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր զոհվել կամ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում: Ես դերասան եմ, ոչ թե քաղաքական գործիչ, հետեւաբար չեմ կարող որեւէ լուծում առաջարկել այս իրավիճակի դեպքում: Միայն կարող եմ ասել, որ ուժն ու սերը չպետք է զատել: Անհրաժեշտ է, որ այս երկու երեւույթներն էլ լինեն բոլոր հայերի սրտերում»,-մեզ հետ զրույցում նշեց դերասանը:

Հիշեցնենք, որ Մայքլ Գուրջյանը  հանդիսանում է «Illusion» («Պատրանք» 2004թ) ֆիլմի ռեժիսորը, որտեղ նկարահանվել է լեգենդենդար դերասան Քըրք Դուգլասի հետ: Դերասանը նաեւ նկարահանվել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Քրիստիան Բեյլը («Նորություններ վաճառողները» 1992թ.), Ռոբերթ Դաունի կրտսերը («Չափլին» 1992թ.), Մել Գիբսոնը («Միշտ երիտասարդ» 1992թ.) եւ Մորգան Ֆրիմանը («Հորդառատ անձրեւ» 1998թ):

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE