Հայերի կողքին լինելն իմ պարտականությունն է. Հոլիվուդյան դերասան Մարկո Խան

10:01   6 ապրիլի, 2016

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին Մարկո Խանի մտահոգությունն ու գրառումն արդեն ներկայացրել ենք: Հոլիվուդյան դերասանն իր գրառման մեջ նշել էր.

«Իմ հայրենակից եղբայրներն ու քույրերը, զինվորները պայքարում են Ադրբեջանի առավել զինված եւ ագրեսիվ զորքերի դեմ, որոնք կռվում են մի բանի համար, որն իրենց չի պատկանում…Բայց ադրբեջանցիները չեն հասկանում, որ Հայոց բանակը մեծ սիրտ ունի եւ կռվում է հանուն մեր պատմական տարածքի` Արցախի համար: Կեցցեն իմ եղբայրներն ու քույրերը, որոնք պայքարում են Ադրբեջանի ղեկավարի գլխավորած այդ ագրեսիվ զորքի դեմ: Դիկտատոր, որը խեղդվում է իր սեփական երկրի հարստության մեջ եվ այս պատերազմն օգտագործում է, որպեսզի թաքցնի իր եւ իր ընտանիքի գողությունը, որն արվել է իրենց սեփական ժողովրդից: ԱՄՆ-ն այդ մարդասպանին ոչինչ չպետք է պարգեւի: Աստված ձեզ պահապան»:

Անդրադառնալով NEWS.am STYLE-ի` իր գրառմանը կատարած անդրադարձին` դերասանը եւս մեկ անգամ հայտնել է իր աջակցությունն ու ավլացրել.

«Հայերի կողքին լինելն իմ պարտականությունն է: Դա ինձ համար պատիվ է: Եթե մեծամասշտաբ պատերազմ սկսվի, ես կգամ Հայաստան, որպեսզի այդտեղից ցուցաբերեմ իմ օգնությունը»

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE