Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ. Սիրուշոն՝ սահմանային դեպքերի մասին

16:01   6 ապրիլի, 2016

Սիրված եւ ճանաչված երգչուհի Սիրուշոն վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողություններին արձագանքել է Հովհաննես Շիրազի հայտնի «Էքսպրոմտ» ստեղծագործության տողերով՝ հրապարակելով Հայոց հաղթանակած բանակի ուղղաթիռի եւ հայկական եկեղեցու՝ հայի ուժն ու հոգին խորհրդանշող լուսանկարը:

«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»,- Facebook-ում գրել է երգչուհին՝ ավելացնելով #‎NKPeace ‪#‎ArtsakhStrong հեշթեգերը:



© NEWS.am STYLE