Անչափ ուրախ եմ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին տիրող հրադադարի համար. Սերժ Թանկյան

12:21   7 ապրիլի, 2016

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին տիրող պատերազմական իրավիճակն անհանգտացնում է նաեւ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին: Սերժ Թանկյանը եւս մեկ անգամ անդրադառնալով այս թեմային Facebook-ի իր պաշտոնական էջում կատարել է հետեւյալ գրառումը.

«Անչափ ուրախ եմ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին տիրող հրադադարի համար: Հուսով եմ` այս հրադադարը կվերածվի խաղաղության համաձայնության:

Այս հայ հումորիստները լավագույնս անդրադարձել են տվյալ թեմային»,-գրել է Թանկյանը` նկատի ունենալով ArmComedy-ի տղաների` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրադարձությունների մասին անդրադարձը:

Ավելի վաղ Թանկյանը Facebook-ի իր էջում հանդես էր եկել գրառմամբ, որտեղ խորհուրդ էր տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին լավ ուսումնասիրել պատմությունն ու հասկանալ, որ Ղարաբաղը պատկանում է հայերին:



© NEWS.am STYLE