Աջակցում եմ չքնաղ Հայաստանի իմ եղբայրներին. լիբանանցի դերասան Ադել Քարամ

10:51   7 ապրիլի, 2016

Բեյրութում ծնված հանրահայտ դերասան Ադել Քարամը 1993-ից ակտիվ գործունեություն է ծավալում համաշխարհային կինոյում։ «Կարամել», «Հուֆալին փողոց» ֆիլմերի աստղը Facebook-ում իր աջակցությունն է հայտնել հայերին եւ աղոթել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունների հետեւանքով զոհվածների համար.

«Աջակցում եմ չքնաղ Հայաստանի իմ եղբայրներին։ Աստված օրհնի նահատակների հոգիները եւ ապահով պահի ձեզ»,- գրել է Ադելը՝ հրապարակելով Եռագույնի նկարը։

Հիշեցնենք, որ հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը: Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող։



© NEWS.am STYLE