Կոկտեյլ բարմենից. «Մոխիտո»

22:14   18 փետրվարի, 2013

Հավանաբար հավաքների ու ակումբների բոլոր սիրահարները հավանում են «Մոխիտո» կոկտեյլը։ Սակայն աշխարհում ամենահանրահայտ եւ թարմացնող ըմպելիքներից մեկը կարելի է եւ տանը պարտարստել։ Ահա երեւանյան ակուբներից մեկում աշխատող բարմեն Արմեն Վարդանյանի բաղադրատոմսը.

Անհրաժշտ կլինեն.

Թարմ անանուխ - 10 գրամ

Շաքարավազ - 10 գրամ

Լայմ - 1 հատ

Սպիտակ ռոմ - 80 մլ

Տոնիկ - 400 մլ

Այս բոլորը կարելի է ձեռքբերել երեւանյան սուպերմարքեթներից։

Պատրաստման եղանակը.

1. Կոկտեյլի յուրաքանչյուր բաժնի համար անհրաժշետ է կես լայմ։ Այդ կեսերը բաժանում ենք չորս մասի, եւ դրանց հյութը քամում բաժակի մեջ։

2. Անանուխի տերեւները կտրում ենք բավականին մեծ ու լցնում բաժակը լայմի ու շաքարավազի հետ։

3. Բաժակի մեջ ավելացնում ենք շաքարավազն ու տրորում պարունակությունը, ինչի ընթացքում լայմի ու անանուխի եթերային յուղերը հենց անհրաժեշտ բույն են տալիս։

4. Բաժակը մինչեւ վերջ լցնում ենք սառույցով, ավելացնում ռոմն ու տոնիկը։ Քաղցր կոկտեյլի սիրահարները կարող են Sprite օգտագործել։



© NEWS.am STYLE