Իվետա Մուկուչյանը՝ Eurovision’s Next Top Model 2016-ի քվեարկությունում

11:16   10 ապրիլի, 2016

«Եվրատեսիլ 2016»-ի հաջորդ թոփ մոդել (Eurovision’s Next Top Model) ճանաչվելու համար միայն արտաքին տեսքը բավարար չէ։ Արտաքնապես հմայիչ լինելուց բացի, տիտղոսակիրը պետք է ունենա խարիզմա, ներքին գրավչություն, պետք է կարողանա ճիշտ խոսել, բեմում գեղեցիկ շարժվել, երկրպագուների հետ շփվել, որպեսզի գրավի հեռուստադիտողների եւ բազմաթիվ օգտատերերի սրտերը։ 

Ամեն տարի բրիտանական Wiwibloggs կայքը քվեարկություն է անցկացնում՝ պարզելու մրցույթի մասնակիցներից ում է հաջողվել ավելի մեծ սեր ու ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում։ Հիշեցնենք, որ 2015-ին Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամներից Թամար Կապրելյանն արժանացավ այս մեծ պատվին։

Իսկ թե ինչ արդյունք կունենանք այս տարի, NEWS.am STYLE-ը կփորձի ակտիվորեն հետեւել, քանի որ առաջադրված թեկնածուների ցանկում է նաեւ մեր այս տարվա պատվիրակ Իվետա Մուկուչյանը, որի օգտին կարող եք քվեարկել նաեւ դուք։

Կանոնները շատ պարզ են. կարելի է ձայն տալ միանգամից մի քանի մասնակիցների, բայց քվեարկել թույլատրվում է ընդամենը մեկ անգամ։

Դե ինչ, հաջողություն մաղթենք Իվետային, որի հաղթելու շանսերը բավականին մեծ են։ Ի դեպ, այս պահի դրությամբ Իվետան երկրորդ տեղում է։

 

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE