Հպարտ եմ, որ հայ եմ. System of a Down-ի բաս կիթառահար Շավո Օդաջյան

14:58   7 ապրիլի, 2016

Աշխարհահռչակ System of a Down ռոբ խմբի մենակատար Սերժ Թանկյանի՝ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունների մասին բարձրաձայնելու եւ իր աջակցության խոսքն արտահայտելու մասին արդեն խոսել ենք։

Այժմ գործընկերոջն է միացել խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը։ Վերջինս Instagram-ի իր էջում հրապարակել է հայ քաջարի զինվորների՝ Հայաստանի եւ Արցախի միասնությունը խորհրդանշող լուսանկարը:

«Մեր հպարտությունը վարակիչ է։ Հպարտ եմ, որ հայ եմ»,- նկարի ուղեկցող մեկնաբանության մեջ գրել է Շավոն՝ ավելացնելով #‎Armenia ‪#‎artsakhstrong ‪#‎artsakh ‪#‎karabakh ‪#‎army ‪#‎flag #artsakhstrong հեշթեգերը։

Ի դեպ, System of a Down-ի թմբկահար Ջոն Դոլմայանը նույնպես աջակցել է Հայաստանին՝ Instagram-ում տեղադրելով հայոց հաղթանակած բանակի ուղղաթիռների եւ տանկերի լուսանկարը։

Նշենք, որ հենց այս նույն նկարն էին հրապարակել նաեւ ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Platinum Motorsports-ի սեփականատեր Ջորջ Քեշիշյանը։



© NEWS.am STYLE