Խնդրում եմ`աղոթեք Հայաստանի եւ աշխարհի խաղաղության համար. Ամերիկացի երգչուհի Chioma

15:28   7 ապրիլի, 2016

Աֆրիկական ծագում ունեցող ամերիկացի երգչուհի Chioma-ին հայ հեռուստադիտողը կհիշի Հարութ Բալյանի հետ զուգերգով, որը կոչվում է «Քեզ սիրում եմ»/Forever:

Հայաստանի համար այս դժվարին օրերին երգչուհին եւս որոշել է իր աջակցությունը հայտնել` հանուն խաղաղության եւ Facebook-ում հանդես է եկել մի գրառմամբ, որտեղ խնդրում է աղոթել Հայաստանի եւ աշխարհի խաղաղության համար.

«Սիրտս կտոր-կտոր է լինում, մարմինս դողում է, երբ տեսում եմ թե ինչպես են մարդիկ սպառնում ոչնչացնել միմյանց, ասես, մարդկային կյանքն արժեք չունի…Կյանքն ամենից արժեքավոր բանն է: Մենք մեքենաներ չենք: Մենք ստեղծվել ենք, որ սիրենք մինյանց, ոչ թե ատենք: Աստվածաշունչը հորդորում է սիրել թշնամուն: Այո, դժվար բան է, բայց այդպես էլ պետք է անենք: Մենք Քրիստոսի հետեւորդներն ենք: Մի կողմ թողնենք հպարտությունն ու աղոթենք օրհնության, պաշտպանության եւ խաղաղության համար: Խաղաղություն, ոչ թե պատերազմ: Սիրում եմ ձեզ: Խնդրում եմ`աղոթեք Հայաստանի եւ աշխարհի խաղաղության համար»,-գրել է երգչուհին:



© NEWS.am STYLE