Ես եմ Արցախը. Անտոն Նոսիկ

17:55   7 ապրիլի, 2016

Ռուս հայտնի բլոգեր, լրագրող, հասարակական գործիչ Անտոն Նոսիկն իր աջակցությունն է հայտնել Արցախին։ Vesti.ru, Lenta.ru, Gazeta.ru եւ NEWSru.com կայքերի նախկին խմբագիրը Facebook-յան իր էջում հրապարակել է նոր լուսանկար, որում ցուցադրում է «Ես եմ Արցախը» գրառումը։ Դրանով Նոսիկն իր ձայնն է բարձրացնում վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը: Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող։



© NEWS.am STYLE