Հնդկական Չեննայում Մայքլ Ջեքսոնի հուշարձանն են կանգնեցրել

15:25   8 ապրիլի, 2016

Հնդկական Չեննայում կանգնեցրել են Մայքլ Ջեքսոնի 3 մետրանոց հուշարձանը։ BBC-ի փոխանցմամբ՝ հուշարձանը կառուցվել է մեկ մեծ կտոր սեւ գրանիտից։ Հուշարձանը պատվիրել է ոմն Չանդրասեկարամ, որը Ջեքսոնի մեծ երկրագուն է։

Հուշարձանը, որը կշռում է մոտ 3.5տոննա, կառուցման գործում ներգրավված են եղել միանգամից վեց քանդակագործներ։

Չանդրասեկարամի պնդմամբ՝ նա հուշարձանը ցանկացել է նվիրել Ջեքսոնի ընտանիքին, որպեսզի այն տեղադրվեր անվանի երգչի՝ ԱՄՆ-ի Neverland-ում գտնվող ագարակում, բայց նրան չի հաջողվել։

Նշենք, որ հուշարձանի բացման արարողությանը ներկա է եղել նաեւ հայտնի դերասան Պրաբհու Դեւան, որի համար ներշնչանքի աղբյուր է եղել հենց Ջեքսոնը։



© NEWS.am STYLE