Հայ երիտասարդն ընդդեմ տասնյակ ադրբեջանցիների (ֆոտո)

12:19   9 ապրիլի, 2016

Վերջին շրջանում գրեթե ամեն օր աշխարհի տարբեր անկյուններում սփռված հայերը բողոքի ակցիաներ, ցույցեր են անում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունների դեմ եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում այս խնդրին։ Երբեմն ցույցերն անգամ վերածվում են նստացույցերի, ինչպես տեղի ունեցավ երեկ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց. տեղի հայերը (մոտ 3500) բազմահազարանոց ցույց էին կազմակերպել ընդդեմ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի:

Պարզվում է, լոնդոնցի ադրբեջանցիները երեկ կազմակերպել են ցույց, որին «մասնակցել է» նաեւ երիտասարդ Արամը։ Տղան տասնյակ ադրբեջանցիների առաջ դուրս է եկել «Hands off Artsakh» (ձեռքներդ հեռու Արցախից) գրառումով պաստառով, իսկ նրա շապիկին գրված է եղել «Հայաստան»։

Քաջարի երիտասարդն արդեն հասցրել է արժանանալ հայերի (հատկապես աղջիկների եւ կանանց) գովասանքին։

Կեցցես, Արամ

 

Լուսանկարն՝ Անի Մարգարյանի Facebook-յան էջից

 



© NEWS.am STYLE