ArtsakhStrong. Ավստրալիայում հայերի բողոքի ակցիան ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի (Տեսանյութ)

13:17   9 ապրիլի, 2016

Վերջին մի քանի օրերի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում սփռված հայերը բողոքի ակցիաներ, ցույցեր են կազմակերպում՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ Ամենուր հայերն իրենց ձայնն են բարձրացնում եւ դատապարտում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունները։ Երբեմն ցույցերն անգամ վերածվում են նստացույցերի, ինչպես տեղի ունեցավ երեկ Լոս Անջելեսում։

Ապրիլի 8-ին բողոքի ակցիան են կազմակերպել նաեւ ավստրալահայերը, որոնք հավաքվել էին Կանբերրայում Ադրբեջանի հյուպատոսության առաջ եւ իրենց հաղորդագրությունն էին ուղղում՝ բղավելով «Ղարաբաղը մերն է», «Մենք ենք Արցախը», «Ամոթ Ալիեւին», դատապարտելով Ադրբեջանի մասշտաբային հարձակումները, մարդու իրավունքներն անտեսելն ու խախտելը, ինչպես նաեւ կոչ էին անում հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։

Առավել մանրամասն՝ տեսանյութերում

Unger Michael's speech at the #ArtsakhStrong Protest. The voice of the youth is truly being heard!

Posted by AYF Australia Nigol Touman on Thursday, 7 April 2016

#ArtsakhStrong Protest happening now!!!!

Posted by AYF Australia Nigol Touman on Thursday, 7 April 2016

Տեսանյութերը՝ AYF Australia Nigol Touman



© NEWS.am STYLE