Տաշ Սարգսյան. Մենք պետք է պաշտպանենք այն հողը, որի վրա ապրում ենք

22:22   10 ապրիլի, 2016

Ռուսաստանաբնակ հայ հայտնի հեռուստապրոդյուսեր, ՈւՀԱ-ի նախկին անդամ, Comedy club-ի երգիծաբան, «Total Football» ամսագրի, ինչպես նաեւ «Матч ТВ»  հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տաշ Սարգսյանն իր կարծիքն է արտահայտել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունների վերաբերյալ: Պրոդյուսերը հյուրընկալվել է РБК հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Истории недели» հաղորդմանը, որում մասնավորապես նշել է.

«Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից վաղուց մշակված փորձ էր՝ իր ինչ-ինչ հարցերը ռազմական ճանապարհով լուծելու համար: Ինձ թվում է՝ այս պահին Արցախյան հակամարտությունը անհնար է կարգավորել, քանզի այն հիստերիան, որը տարածվում է մյուս կողմից, ոչ մի լավ արդյունքի չի կարող հանգեցնել: Նրանք պետք է ընդունեն այն փաստը, որ ազգն ունի ինքնորոշման իրավունք»,- նշել է Տաշը՝ վերջում ավելացնելով, որ պետք է պաշտպանենք այն հողը, որի վրա ապրում ենք (դիտել 2.10 րոպեից):



© NEWS.am STYLE