10:24 11 ապրիլի, 2016Քանյե Ուեսթը Լոնդոն է ժամանել իր նոր ալբոմը ներկայացնելու համար: Գաղտնիք չէ, որ ռեփերը հազվադեպ է ժպտում, բայց ըստ երեւույթին Քարդաշյանների գերդաստանի հետ Կոլորադոյում հանգիստը հաջող էր անցել, ու ռեփերը Բրիտանիայի մայրաքաղաք էր ժամանել բարձր տրամադրությամբ:

Ավտոմեքենային մոտենալիս Քանյեն ոչ մի վայրկյան չէր կտրվում իր հեռախոսից. ըստ երեւույթին Քիմի հետ էր խոսում:

38-ամյա երաժիշտը Լոնդոն էր եկել ներկայացնելու իր նոր Life of Pablo ալբոմը: Ռեփերը հայտնվել էր հագուստով, որի վրա I Feel Like Pablo գրություն կար:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Wenn, Splash, AKM-GSI