Քլոե Քարդաշյանը հիասթափվել է ամուսնուց. աստղն այլեւս չի օգնելու Լամար Օդոմին

12:33   11 ապրիլի, 2016

Քլոե Քարդաշյանը այլեւս չի օգնելու Լամար Օդոմին, որը Նեւադայի անառականոցում թմրանյութերի գերդոզավորումից հետո տեւական ժամանակ ապաքինվում էր: Բասկետբոլիստը միայն վերջերս է սկսել նորմալ շարժվել, բայց նրան արդեն տեսնում են բարերում ոգելից խմիչք օգտագործելիս, որն ի դեպ բժիշկները նրան խստիվ արգելել են:

«Կարեւոր չէ, թե որքան նվիրված ես այդ մարդուն: Դու չես կարող փոխել ինչ-որ մեկի սիրտն ու վատ սովորությունները, քանի դեռ նա ինքը չցանկանա դա»,- գրել է իր Instagram -ում Քլոե Քարդաշյանը:

31-ամյա հեռուստաաստղը կարծես թե հոգնել է Լամարի համար դայակի դեր կատարելուց:

«Մենք պետք է սովորենք ուրիշի խնդիրները տարանջատել մեր սեփականից: Մարդկանց սիրելը չի նշանակում, որ մենք պետք է մեզ վրա վերցնենք նրանց բեռը: Դրանից ամենայն հավանականությամբ հակառակ էֆեկտը կլինի»,- հավելել է Քլոեն:



© NEWS.am STYLE