15:52 11 ապրիլի, 2016Անջելինա Ջոլին փախստականների մասին ելույթ կունենա BBC–ի ռադիոյի ուղիղ եթերում:
Mirror-ը հայտնում է, որ մայիսի 16-ին BBC World News հեռուստաալիքով BBC–ի Համաշխարհային ծառայության ուղիղ ռադիոեթերում Ջոլին կպատմի փախստականների մասին:
40-ամյա հոլիվուդյան դերասանուհին ՄԱԿ-ի փախստականների հարցերով հատուկ դեսպանն է եւ իր ելույթում նա շեշտելու է միգրացիայի որոշ խնդիրները եւ պատմելու է ամբողջ աշխարհի վրա միգրացիայի ազդեցության մասին: Նա նաեւ նշել է, որ փախստականների ճգնաժամի մասին բանավեճերը հաճախ քաղաքականացված են ու դրանց հիմքում վախն ու մոլորություններն են, որոնց ժամանակն է վերջ տալ: