12:01 12 ապրիլի, 2016Հոլիվուդյան 29-ամյա դերասանուհին, «Նինջյա կրիաներ» սերիալի աստղ Մեգան Ֆոքսը հղի է երրորդ երեխայով: ETOnline-ը հայտնում է, որ երեկ Ֆոքսը հայտնվել է Լաս Վեգասում CinemaCon 2016–ին՝ իր գործընկեր Ուիլ Արնեթի ընկերակցությամբ «Նինջյա կրիաներ 2» նոր ֆիլմը ներկայացնելու: Դերասանուհին բեմ էր դուրս եկել կարճափեշ ընդգրկող զգեստով, որը ցույց էր տալիս նրա կազմվածքում կատարված փոփոխություններ:

Թե հղիության որ ամսում է Մեգանը եւ ինչ սեռի երեխայի է սպասում՝ հայտնի չէ:
Բայց Ֆոքսի երկրպագուներին ամենից շատ հետաքրքրում է, թե ով է ապագա երեխայի հայրը, չէ՞ որ անցած տարվա օգոստոսին 11 տարվա համատեղ կյանքից հետո Ֆոքսը բաժանվել էր իր ամուսնուց՝ Բրայան Օսթին Գրինից: