Քանյե Ուեսթի ալբոմը ռեկորդ է սահմանել Billboard 200 հիթ շքերթում

14:31   12 ապրիլի, 2016

Քանյե Ուեսթն այս պահին Անգլիայում ներկայացնում իր The Life of Pablo ալբոմը, որն ի դեպ արդեն բարձունքի է հասել Billboard 200–ում: 38-ամյա ռեփերի թվով յոթերորդ ալբոմը թողարկվել է փետրվարին. այն հասանելի էր բացառապես TIDAL ծառայությունում եւ սկզբնական շրջանում չէր կարող հայտնվել հիթ շքերթում:

Չնայած ռեփերը հայտարարել էր, որ ալբոմը հասանելի է լինելու միայն Jay Z սթրիմինգային հավելվածում, ի վերջո այն ներբեռնվել էր բոլոր հնարավոր կայքեր, իսկ դրա թվային կրկնօրինակը կարելի էր գնել Ուեսթի պաշտոնական կայքից:

Ուեսթի ալբոմը դարձավ պատմության մեջ առաջինը, որը ամերիկյան հիթ շքերթում առաջին տեղը զբաղեցրել մեծամասամբ (70 տոկոսով) սթրիմինգի շնորհիվ:

Billboard 200 -ի այս շաբաթվա լավագույն տասնյակը

 1. Kanye West - The Life of Pablo

2. Chris Stapleton - Traveller

3. Lukas Graham - Lukas Graham

4. Weezer - Weezer (White Album)

5. Big Sean & Jhene Aiko -Twenty88

6. Rihanna - ANTi

7. Zayn - Mind Of Mine

8. Justin Bieber - Purpose

9. Adele - 25

10. Twenty One Pilots - Blurryface 



© NEWS.am STYLE