Pam-borghini. Պամելա Անդերսոնի պատկերով վարդագույն Lamborghini-ն՝ համացանցի հիթ

19:41   12 ապրիլի, 2016

Նման շքեղություն եւ խենթություններ սիրում են արաբ մեծահարուստները, սակայն ոչ այս դեպքում։

Լոնդոնում վերջերս հայտնվել է վարդագույն Lamborghini, որը բրիտանացիների ուշադրությունը գրավել է ոչ թե իր ճոխությամբ կամ տարբերվող գույնով, այլ դրա վրա առկա պատկերով։ Դոլարներով պատված Պամելա Անդերսոնի նկարով ավտոմեքենան արդեն ստացել է նոր անվանում՝ Pam-borghini։

Եվ մինչ շատերը խոսում ու քննարկում էին մեքենայի մասին, լրագրողներն արդեն հասցրել են պարզել, որ Lamborghini-ն պատկանում է բրիտանական Missguided կայքի հիմնադիր Նիթին Փասիին։ Ավելին, լրատվամիջոցներին հայտնի է դարձել, թե ինչու է հենց Պամելայի նկարը զարդարում մեքենան։

Պարզվում է, Անդերսոնի նկարը պատահաբար չի հայտնվել մեքենայի վրա։ Վերջերս 90-ականների սեքս խորհրդանիշը վերը նշված կայքի դեմքն է դարձե: Փաստորեն, սա յուրօրինակ գովազդարշավ է եղել կայքի համար։

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail

 

 



© NEWS.am STYLE