Դերասանուհի Լինդսի Լոհանը նշանվել է 22-ամյա ռուս գործարար Եգոր Տարաբասովի հետ

12:20   13 ապրիլի, 2016

Մարտի սկզբին մենք գրել էինք, որ 29-ամյա ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը հանդիպում է ռուս գործարար Եգոր Տարաբասովի հետ, որը դերասանուհուց յոթ տարով փոքր է:

Տարաբասովն արդեն սեփական բիզնեսն ունի Մեծ Բրիտանիայում. նրան է պատկանում անշարժ գույքի Home House Estates լոնդոնյան գործակալությունը, նա նաեւ մոսկովյան բանկերից մեկի բաժնետերերից է:

TMZ-ը գրում է, որ ամերիկյան դերասանուհի Լինդսի Լոհանը նշանվել է Եգորի հետ:

Հայտնում են, որ Տարաբասովը հանգստյան օրերին առաջարկություն է արել ու դերասանուհին իր համաձայնությունն է տվել:

Նշանվածներին իրենց ծնողների հետ տեսել են Բրուքլինում Duran Duran–ի համեգի ժամանակ: Լինդսիին պապարացիները լուսանկարել են՝ մատին հսկայական նշանի մատանիով:

Ի դեպ երգչուհին բեմ է բարձրացել ու երգել առասպելական խմբի հետ:

Լոհանի ընտանիքը հավանություն է տվել նրա ընտրությանը։



© NEWS.am STYLE