Լինդսի Լոհանի ներկայացուցիչը հերքել է ռուս գործարարի հետ նրա նշանվելու մասին տեղեկությունը

16:10   13 ապրիլի, 2016

Այսօր առավոտյան հայտնել էին, որ ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը նշանվել է գործարար Եգոր Տարաբասովի հետ, որը նրանից յոթ տարով փոքր է:

Տարաբասովը սեփական բիզնես ունի Մեծ Բրիտանիայում. նրան է պատկանում լոնդոնյան անշարժ գույքի Home House Estates գործակալությունը, նա նաեւ մոսկովյան բանկերից մեկի բաժնետերերից է:

Սակայն Just Jared–ը գրում է, որ ամերիկյան դերասանուհու ներկայացուցիչը հերքել է Լոհանի ու նրա ռուս բոյֆրենդ Տարաբասովի նշանդրեքի մասին լուրերը:

Պարբերականը հիշեցնում է, որ Լոհանն ու Տարաբասովը ավելի քան յոթ ամիս է միասին են:



© NEWS.am STYLE