16:37 13 ապրիլի, 201629-ամյա հոլիվուդյան դերասանուհին, «Նինջյա կրիաներ» սերիալի աստղ Մեգան Ֆոքսը հղի է իր երրորդ երեխաայով: Օրերս Ֆոքսը հայտնվել է Լաս Վեգասում CinemaCon 2016–ում, որտեղ իր գործընկեր Ուիլ Արնետի ընկերակցությամբ ներկայացրել էր իր նոր «Նինջյա կրիաներ-2» ֆիլմը: Դերասանուհին բեմ էր դուրս եկել կարճափեշ, մարմինը ընդգրկող զգեստով, որը ցույց էր տալիս նրա կազմվածքում կատարված փոփոխությունը:

Հիմա TMZ–ը գրում է, որ դերասանուհին ինքն է մեկնաբանել լուրերը, հայտնելով որ հղի է իր ամուսնուց՝ Բրայան Օսթին Գրինից, որի հետ ապրել է 11 տարի, բայց որից մտադիր է բաժանվել: Ամուսինները ապահարզանի համար դիմել էին դեռ անցած ամռանը, ու Մեգանը մտադիր չէ հետ վերցնել դիմումը: