Վիտամիններով հարուստ, առողջարար նախաճաշ՝ 10 րոպեում

20:33   14 ապրիլի, 2016

Երբեմն առավոտյան մենք այնքան ենք շտապում, որ նախաճաշելու ժամանակ չի մնում կամ երեկոյան տուն վերադառնալուց հետո ուժասպառ ենք լինում եւ առավոտյան նախաճաշը նախօրոք պատրաստելու էներգիա չի լինում։ Բայց կան ուտեստներ, որոնք կարելի է պատրաստել ընդամենը 10 րոպեում։ Ներկայացնում ենք առողջարար նախաճաշի տարբերակներ, որոնք ոչ միայն կօգնեն արագ սնվել, այլեւ օրգանիզմը հարստացնել վիտամիններով։

Բանանով եւ ընկույզով շիլա

Ձեզ անհարժեշտ է՝

1 բանան

30գր. նուշ

20գր. կտավատի սերմ

10գր. ընկույզ

1 ձու

1 ձվի սպիտակուց

50 մլ. կաթ

Դարչին՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Բանանը հարկավոր է պատառաքաղով տրորել եւ խյուս պատրաստել։ Ընկույզը, նուշը եւ կտավատի սերմերը պետք է մանրացնել բլենդերի մեջ։

Այնուհետեւ ստացված բաղադրիչներն արդեն կարելի է լցնել խորը ափսեի մեջ, ավելացել կաթը, ձուն ու սպիտակուցը եւ ստացված զանգվածը մի լավ խառնել։ Ինչից հետո արդեն պետք է կաթսան դնել մարմանդ կրակի վրա եւ եփել 5-7 րոպե։

Մատուցելիս համեմեք դարչինով։

Քաղցր տոստ՝ մեղրով եւ պնդուկով

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

3 ճ. գդ. պնդուկ

1 թ. գդ. ձիթապտղի յուղ

2 կտոր հաց

3 ճ. գդ. յոգուրտ

2 Ճ.գդ. մեղր

Աղացած սեւ պղպեղ եւ աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Պնդուկը պետք է մանրացնել եւ լցնել ձիթապտղի յուղի մեջ՝ համեմելով աղով ու պղպեղով։ Հաջորդ քայլով հացի վրա հարկավոր է քսել յոգուրտը՝ լցնելով պնդուկն ու մեղրը։

Ձվածեղ՝ լոլիկի մեջ

4 մեծ լոլիկ

3 ձու

100գր. պանիր

2 ճ. գդ. կանաչի

Աղացած սեւ պղպեղ եւ աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Լոլիկը հարկավոր է լվանալ, վերեւի հատվածն առանձնացնել, իսկ միջուկը հանել։

Ձուն պետք է հարել քերած պանրով, ավելացնել մանրացված կանաչին՝ համեմելով աղով եւ պղպեղով։

Ստացված զանգվածն արդեն կարելի է լցնել լոլիկների մեջ եւ «փակելով» դրանք՝ դնել միկրոալիքային վառարանի մեջ։ 3 րոպե անց ուտեստը պատրաստ է։

Բարի ախորժակ

 

Աղբյուրը՝ AdMe.ru

Ներկայացրեց՝ Յանա



© NEWS.am STYLE