Հայտնի է, թե երբ եւ որտեղ կանցկացվի «Մանկական Եվրատեսիլ 2016»-ը

14:22   14 ապրիլի, 2016

Մինչ Ստոկհոլմում բոլորը զբաղված են «Եվրատեսիլ 2016»-ի կազմակերպչական եւ նախապատրաստական աշխատանքներով, Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, թե երբ եւ որտեղ կանցկացվի «Մանկական Եվրատեսիլ 2016»-ը։

Այս տարի մրցույթը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայում «Մանկական Եվրատեսիլ 2015»-ի հաղթող Դեսթինիի շնորհիվ, որը հենց Մալթայի ներկայացուցիչն էր։

Հայտնի է նաեւ, որ արդեն կատարվել են որոշակի փոփոխություններ։ Այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ը կանցկացվի նոյեմբերի 20-ի կեսօրին (ոչ երեկոյան, ինչպես նախորդ տարիներին).

«Տեւական ժամանակ երկար քննարկում էինք, թե ինչ փոփոխություններ կարելի է անել ձեւաչափի մեջ։ Եկանք այն եզրակացության, որ մրցույթի անցկացման ժամն այնքան էլ համապատասխան չէ երեխաների եւ ընտանեկան դիտման համար»- ասել է մրցույթի գործադիր կառավարիչ Յոն Օլա Սանդը։

Նշենք, որ 2014-ին կրկին Մալթան էր հյուրընկալել մրցույթը։

 

Աղբյուրը՝ Eurovision.TV



© NEWS.am STYLE