Քիմ Քարդաշյանը երեք դայակ կվարձի իր երեխային խնամելու համար

14:41   19 փետրվարի, 2013

Հայկական արմատներով բարձրաշխարհիկ կին Քիմ Քարդաշյանը պատրաստվում է երեք դայակ վարձել իր երեխային, ով լույս աշխարհ կգա հուլիսին, խնամելու հարցում իրեն օգնելու համար։

Ըստ Opposing Views-ի, ռեալիթի շոուի աստղն արդեն որոշել է աշխատավարձի չափը, որ կստանա նրանցից յուրաքանչյուրը՝ տարեկան 200 հազար դոլար։ Քիմն անձամբ խոստովանել է, որ չի կարող պատերացնել, թե ինչպես ներկայումս գլուխ հանի առանց երեք ուրուգվայցի դայակի։

Դայակի պաշտոնի յուրաքանչյուր թեկնածու շատ խիստ հարցազրույց կանցնի։ Քարդաշյանն ու երեխայի հայր Քանյե Ուեսթը ցանկանում են, որ օգնականներն անվանի հաճախորդների մոտ անցած մեծ փորձ ունենան։



© NEWS.am STYLE