Երգչուհի Լենա Ղազարյանի «Երեւան» երգը` Նյու Յորքի ռադիոմրցույթի հաղթող

13:15   15 ապրիլի, 2016

Օրեր առաջ Նյու Յորքի DANU ռադիոկայանի երեքժամյա երաժշտական մրցույթում երաժշտական նախագծերից հայտնի երգչուհի Լենա Ղազարյանի «Երևան» երգը ռադիոունկնդիրների քվեարկությամբ գրավեց  առաջին հորիզոնականը:

NEWS.am STYLE-ը շտապեց շնորհավորել երգչուհուն հերթական հաղթանակի առթիվ եւ պարզել մրցույթի մանրամասների եւ նրա տպավորությունների մասին.

«Երգի հեղինակը Արթուր Բարսեղյանն է: Նա բնակվում է Նյու Յորքում: Հենց նրա ջանքերով էլ երգս հայտնվեց DANU ռադիոյականում, որը  սփռվում է ինչպես Ամերիկայի բոլոր նահանգներով, այնպես էլ նահանգներից դուրս: Օտարազգի շատ երգիչների երգեր էին մասնակցում մրցույթին, սակայն անչափ ուրախ եմ, որ մեր քաղաքի մասին պատմող իմ երգն առաջ անցավ եւ հաղթեց»,-նշեց ոգեւորված երգչուհին:

Լենան նշեց, որ երգի աուդիո տարբերակը դեռ հասանալի չէ YouTube-ում, քանի որ նա տվյալ երգի հետ կապված այլ ծրագրեր ունի.

«Երգը YouTube»-ում եւ այլ ցանցերում դեռ չեմ տեղադրի, քանի որ նպատակ ունեմ տեսահոլովակ նկարահանել դրա հիման վրա: Մոտ մի քանի ամսից այն պատրաստ կլինի եւ արդեն կկարողանաք վայելել երգս նաեւ տեսահոլովակով»:

Հիշեցնենք, որ Լենա Ղազարյանը հայտնի X Factor նախագծի ֆինալիստ է, իսկ երկու տարի առաջ երգչուհին դարձավ «Պրեմիերա» նախագծի հաղթող:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Լենա Ղազարյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE