Nana Terracotta-ի Handmade անկյունը. մազերի ամրակ ենք պատրաստում (ֆոտո)

16:44   19 փետրվարի, 2013

Գարնանը նորության ու ինչ-որ յուրահատուկ բանի ցանկություն է առաջանում։ Եկեք զնախապես պատրաստվենք գարնանը։ Հատկապես հաճելի է, երբ քո ձեռքով ես այդ ինչ-որ բանը պատրաստում։ NEWS.am STYLE-ը որոշեց դիմել դիզայներ Նանա Մանուչարյանին, ում պատկանում է Nana Terracotta մարկան, եւ խնդրել մեր ընթերցողին օգնել մի թեթեւ աքսեսուար պատրաստել գարնան համար։ Ահա այն. յուրատեսակ ամրակ մազերի համար՝ հայ դիզայներից։

«Այս ամրակը թախիքից պատրաստելու համար ընտրել եմ կապույտի 5 երանգ՝ ուլտրամարինից մինչեւ բաց փիրուզագույն։ Ինձ անհրաժեշտ կլինեն նաեւ կանաչի երագներ՝ տերեւների համար։ Սակայն կարելի է ցանկացած այլ գույն ընտրել», - պատմում է Նանան։

Եւ այսպես՝ քայլերով.

1. Մեծ ծաղկի համար կտրեք 12 թերրթիկ (4 սմ երկարությամբ), 11 թերթիկ՝ վերեւի շերտի համար (2,5 սմ)։ Ամրացրեք թերթիկները թել ու ասեղի օգնությամբ։

2. Կենտրոնի համար շերտը պետք է լինի 8 սմ երկարությամբ։ Այն կտրելուց հետո ասեղի օգնությամբ կլորացրեք թերթիկները։

3. Կտրեք ծաղկի 10 փոքր թերթիկ 2,5 սմ տրամագծով, վրեւի շերտի համար՝ 8 հատ 2 սմ տրամագծով, իսկ մեջտեղի շերտը՝ 8 սմ։

4. Կտրեք 2 շերտ, երկարը՝ 20 սմ, կարճը՝ 10 սմ։ Թել ու ասեղի օգնությամբ կլորացրեք։ Կստացվի վարդ։

5. Կտրեք թերթիկներն ու դրա վրա կարեք բոլոր երեք ծաղիկները։

6. Կարեք մազերի ամրակի վրա։



© NEWS.am STYLE