Սեռերի պատերազմ. Մինչ միասին ապրելու որոշում կայացնելը

20:08   27 ապրիլի, 2016

Մինչ միասին ապրելու որոշում կայացնելը, մտածեք այս կետերի մասին։

1. Կիսեք տնային գործերը

Ժամանակները փոխվել են: Տան հոգսը եւ հարմարավետության ստեղծումը եւ կնոջ, եւ տղամարդու պարտականություններն են: Եթե երկուսդ էլ աշխատում եք, պարզ է. գործերը հավասար կիսվում են: Իսկ եթե ձեզանից մեկն ավելի շատ է աշխատում, քան մյուսը, գուցե  արժե, որ վերջինս ավելի շատ պարտականություններ ստանձնի կենցաղային հարցերի վերաբերյալ: Այսօրվա դրությամբ այլեւս չի գործում հին «օրենքը», որի համաձայն, կանայք պիտի ամբողջությամբ վարեին տնային տնտեսությունը: Անհրաժեշտ է օպտիմալ պայմաններ ստեղծել, որոնք կարող են կախված լինել աշխատավայրում ձեր ծանրաբեռնվածությունից:    

2. Համաձայնեցրեք բյուջեն

Դուք պիտի այնպիսի բանաձեւ գտնեք, որի օգնությամբ երկու աշխատող զուգընկերն էլ միասին կիսեն ընդհանուր ծախսերը եւ որոշեն անձնական ծախսերի գումարը: Չնայած առաջին հայացքից այս թեման բոլորովին ռոմանտիկ չէ, բայց հենց այդ հարցը երկար տարիներ կպահպանի խաղաղությունը Ձեր ընտանիքում: Դուք պիտի գիտակցեք, որ եթե մարդը պատրաստ է ֆինանսական հարցերում թափանցիկության, եթե նա համաձայն է Ձեզ տեղյակ պահել իր պլաններին, դա միայն կամրապնդի ձեր հարաբերությունները` չխախտելով որեւէ մեկի ազատությունը: 

3. Կյանքը ընտանիքում

Ամուր հարաբերությունները տանում են դեպի «սեփական» ընտանիքի ստեղծում: Դա նշանակում է պահպանել նորմալ եւ լավ հարաբերությունները ամուսիններից յուրաքանչյուրի ընտանիքի հետ: Սակայն ազգականների միջեւ ինտրիգներ եւ տարաձայնություններ են հնարավոր, եթե ընտանիքի կարծիքով, Ձեր զուգընկերն այնքան էլ չի «համապատասխանում» Ձեզ: Դա ընդամենը փչացնում է հարաբերությունները ինչպես Ձեր «սեփական» ընտանիքում, այնպես էլ սիրելի ազգականների հետ:   Եթե ինչ-որ մեկը որոշում է ամուսնանալ կամ միասին ապրել, դա նշանակում է, որ ուզում եք ավելի շատ ուշադրություն հատկացնել այն մարդուն, որին անձամբ Դուք եք ընտրել: Հավասար ուշադրություն հատկացրեք Ձեր բոլոր սիրելի մարդկանց: Չէ որ նրանք ուղղակի վախենում են կորցնել Ձեզ:   

4. Երեխաներ. ունենա՞լ, թե՞ ոչ

Այդ հարցի վերաբերյալ պետք է հստակորեն պայմանավորվել հարաբերությունների հենց սկզբում: Կարեւոր է հասկանալ, որ անկախ նրանից` ուզում եք երեխա, թե ոչ, այդ որոշումը պետք է երկկողմանի լինի:

5. Երեխաների կրթությունը

Երբ որոշեք` ուզում եք արդյոք երեխա ունենալ, մեկ այլ հարց է ծագում, որը վճռորոշ նշանակություն է ձեռք բերում եւ կարող է լուրջ տարաձայնություններ առաջ բերել. նրանց կրթությունը:  Զույգը պիտի գիտակցի, որ կրթությունն էականորեն կախված է ծնողների անձնական կարիերայի աճից:  

6. Որոշումներ կայացնելու մոդելը

Դուք ի սկզբանե պիտի հասկանաք, թե ինչպես են ընդունվելու լուրջ որոշումները Ձեր ընտանիքում. կամ մեկը պիտի ստանձնի ամբողջ պատասխանատվությունը, կամ էլ դա պիտի երկկողմանի որոշում լինի: Յուրաքանչյուր զույգ պիտի ստեղծի այն մոդելը, որն ամենից ավելի է համապատասխանում հենց իրեն:   

7. Կարիերա

Երկու զուգընկերոջ կարիերան էլ շատ կարեւոր է, ինչպես նաեւ` նրանց անհատական ցանկությունները: Անհրաժեշտ է քննարկել իրար ցանկությունները եւ ձգտումները, որովհետեւ դա անմիջականորեն ազդում է հարաբերությունների վրա:  Կարիերայի սանդուղքով առաջընթացն իր հետ մի շարք փոփոխություններ է բերում, օրինակ` տեղափոխությունը քաղաքի կամ նույնիսկ երկրի այլ շրջան:  Այդ «թույլատրելի» փոփոխությունների սահմանները պիտի նախապես համաձայնեցվեն: Բայց երբեք մի մոռացեք, որ միշտ պետք է ազատ ժամանակ թողնել ընտանիքի համար: Եթե ուզում եք լավ հարաբերություններ ունենալ, պիտի հավասարակշռեք ձեր գրաֆիկը:  

8. Կրոն, մշակույթ, արժեքներ

Անհրաժեշտ է գնահատել եւ հարգել զուգընկերներից յուրաքանչյուրի հավատը:

9. Բնակարանային հարց

Տո՞ւն թե բնակարան: Ա՞յս շրջանում: Ո՞ւմ կողքին: Այս հարցերը հասարակ են թվում, բայց շատ են ազդում զույգի հարաբերությունների եւ կյանքի որակի վրա: Դուք պիտի հասկանաք, որ բոլորի համար եւ միշտ պիտի հարմարավետ լինի:  

Աղբյուրը` Klubber



© NEWS.am STYLE