Ինչպես սխտորի օգնությամբ ազատվել անցանկալի բշտիկներից

11:19   16 ապրիլի, 2016

Սխտորի օգտակար հատկությունների մասին վաղուց է հայտնի։ Սխտորը բավականին մեծ կիրառություն ունի տարբեր բնագավառներում եւ շատ կանանց համար անփոխարինելի է։ Պարզվում է, որ այն նաեւ հիանալի միջոց է անցանկալի բշտիկներից, պզուկներից ազատվելու համար։

Հավանաբար շատերիս հետ է պատահել, որ ինչ-որ կարեւոր միջոցառման գնալու նախօրեին դեմքի ամենաերեւացող եւ ամենաակնառու հատվածում պզուկ է առաջանում։ Եվ եթե շատ կանայք գնում են քնելու այն հույսով, որ վաղը դա հրաշքով կանհետանա կամ նրանց կհաջողվի շպարով ծածկել (իհարկե, չի ստացվում), Կանադայից բլոգեր Սարա Դյուկայը առաջարկում է հիանալի միջոց մեկ գիշերում դրանից ազատվելու համար։ Պարզապես պետք է մաքրել սխտորի մեկ պճեղ, կտրել այն եւ քսել խնդրահարույց հատվածում։ Առավոտյան դուք արդեն մոռացած եւ ազատված կլինեք բշտիկից։

 

 

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ DailyMail



© NEWS.am STYLE