15:06 16 ապրիլի, 2016Քիմ Քարդաշյանի քույրը բոլորին ցնցել է իր մազերի նոր գույնով: Մազերին վերաբերող փորձարկումները սովորական երեւույթ են Քայլի Ջենների համար, բայց Կոաչելա փառատոնի համար, որին 18-ամյա հեռուստաաստղը ուղեւորվել էր քրոջ՝ Քենդալի հետ, Քայլին դեղձագույն մազերով է լինելու:

Քայլին իր Snapchat–ում ներբեռնել է նոր կերպարով լուսանկարների մի ամբողջ շարք:

Երաժշտության ու արվեստների փառատոնը Կոաչելա հովտում, որը հայտնի է նաեւ որպես Կոաչելա-ֆեսթ կամ պարզապես Կոաչելա, եռօրյա երաժշտական փառատոն է, որն անցկացնում է Goldenvoice ընկերությունը Քալիֆորնիա նահանգի Ինդիո քաղաքում:

Ի դեպ փառատոնին ներկա կլինի նաեւ Քիմ Քարդաշյանը (մարիխուանա ծխելու համար ծխամորճով):


Աղբյուրը՝ Daily Mail