«Միշլենը» հրապարակել է ռեստորանային նոր ուղեցույց

17:06   19 փետրվարի, 2013

Ֆրանսիայում լույս է տեսել հանրահայտ «Միշլեն» կարմիր ուղեցույցի նոր թողարկումը՝ հյուրանոցների ու ռեստորանների ամենահայտնի ու ամենաազդեցիկ վարկանիշային աղյուսակը։

Ըստ The Telegraph-ի, 2013 թվականի ուղեցույցում նշված է ավելի քան 500 հաստատության մասին։ Խորհարարության ոլորտի փորձագետները հատուկ ուշադրության են արժանացրել հաստատությունները, որոնք կենտրոնացած են տեղական եւ սեզոնային մթերքից պատրաստված ուտեստների վրա։ Մասնագետները ուշադրության են արժանացրել նաեւ այն ռեստորանները, որոնք ձգտում են զարգացնել տարածաշրջանային խոհանոցը։ Ինչպես միշտ, երկրների մեջ Ֆրանսիան առաջինն է «Միշլենի» երեք աստղով ռեստորանների քանակով։ Նոր ուղեցույցը վաճառքում կլինի մարտի 1-ից։



© NEWS.am STYLE