Իվետա Մուկուչյանը՝ Eurovision’s Next Top Model 2016-ի քվեարկության առաջատար

13:37   16 ապրիլի, 2016

Առաջիկայում սպասվող երաժշտական իրադարձություններից ամենակարեւորը համարվող «Եվրատեսիլ» մրցույթից առաջ կազմակերպվում են բազմաթիվ քվեարկություններ։ Հենց դրանց արդյունքներն էլ հուշում են, թե ովքեր են համարվում հեռուստադիտողների ֆավորիտները եւ ովքեր ավելի շատ ձայներ կհավաքեն եզրափակիչ փուլում։ Բայց մրցույթի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները փորձում են գրավել ոչ միայն առաջին տեղը, այլեւ օգտատերերի սրտերը՝ «Եվրատեսիլ 2016»-ի հաջորդ թոփ մոդել (Eurovision’s Next Top Model 2016) ճանաչվելու համար։

Ամեն տարի բրիտանական Wiwibloggs կայքը քվեարկություն է անցկացնում՝ պարզելու մրցույթի մասնակիցներից ում է հաջողվել ավելի մեծ սեր ու ճանաչում վայելել կայքի այցելուների շրջանում։ Քվեարկությանն արդեն անդրադարձել ենք, իսկ հիմա կիսվենք հիանալի լուրով։ Այս պահի դրությամբ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը ձայների մեծամասնությամբ առաջին տեղում է։ Բայց դեռ վաղ է մտածել, որ հենց նա կլինի տիտղոսակիրը, քանզի քվեարկությունը դեռ շարունակվում է, եւ Իվետան դեռ ձեր աջակցության կարիքն ունի։ Եթե ցանկանում եք տեսնել նրան Eurovision’s Next Top Model 2016, ապա կարող եք քվեարկել նրա օգտին։

Հիշեցնենք, որ 2015-ին Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամներից Թամար Կապրելյանն արժանացավ այս մեծ պատվին եւ հուսանք, որ 2016-ին նույնպես այս փոքրիկ հաղթանակը մերը կլինի։

 



© NEWS.am STYLE