Էլի Սաաբի առաջին հարսանեկան հավաքածուն. պարզության եւ շքեղության ներդաշնակություն

20:12   16 ապրիլի, 2016

Լիբանանցի հանրահայտ դիզայներ Էլի Սաաբը գարնանային հիանալի անակնկալ է մատուցել իր ապրանքանիշի շքեղ, նրբագեղ եւ էլեգանտ զգեստների սիրահարների համար։ Հայտնի դիզայները, որը նորաձեւության տներ ունի նաեւ Փարիզում եւ Միլանում, թողարկել է հարսանեկան իր առաջին հավաքածուն՝ չնայած նրա «ստեղծագործությունները» մեկ անգամ չեն, որ զարդարել են նորահարսների կյանքի ամենանշանակալից օրը։

Իհարկե, հարսանեկան զգեստները կարելիս Սաաբը հավատարիմ է մնացել իր ձեռագրին՝ կրկին առաջարկելով յուրօրինակ, տարբերվող ու նրբաճաշակ հավաքածու, որն ասես պարզության եւ շքեղության ներդաշնակ համադրություն լինի։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սաաբի նոր, թափանցիկ, աչք շոյող հավաքածուն։

Աղբյուրը՝ Vogue

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE