Ռիո դե Ժանեյրոյի այս լեռան վրա ամենասարսափազդու լուսանկարներն են արվում

21:19   17 ապրիլի, 2016

Ռիո դե Ժանեյրո այցելելու բազմաթիվ պատճառեր կան՝ հիանալի բնություն, կախարդական լողափեր, կրքոտ աղջիկներ, հմայիչ տղամարդիկ, գիշերային կյանք... կարելի է անվերջ թվարկել։ Բայց կա մի տեղ, որը գրավում է միայն ամենահամարձակներին եւ էքստրիմի սիրահարներին։ Եթե Ձեզ նման մեկն եք համարում, ուրեմն հենց այս ամառային արձակուրդներին խորհուրդ ենք տալիս մեկնել Ռիո դե Ժանեյրոյի Տիժուկա անտառ եւ բարձրանալ Պեդրա դա Գավեա լեռը։ Եվ այդքանն անելուց հետո մնում է  ամենասարսափելին՝ լուսանկարվել Ատլանտյան օվկիանոսից մոտ 840մ բարձրություն ունեցող լեռան վրա։ Հենց այնտեղ էլ ձեզ սպասում է հիանալի անակնկալ՝ աննկարագրելի, շքեղ, եզակի տեսարան, որը հավերժ կմնա ձեր հիշողություններում։

Նշենք, որ երեք ժամ արշավից եւ լեռը բարձրանալուց հետո Ձեր առջեւ միանգամից բացվում են ազգային պարկի, օվկիանոսի եւ քաղաքի շքեղ տեսարանները։

Ի դեպ, նրանք, ովքեր արդեն վայելել են այս գերագույն հաճույքը, տեղեկացրել են, որ  լեռը մագլցելն այնքան էլ սարսափելի չէ, որքան թվում է։

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Huffington Post



© NEWS.am STYLE