Դեմոլի սննդակարգ

19:27   11 մայիսի, 2016

Այս սննդակարգը մշակել է շվեյցարացի հայտնի դիետոլոգ բժիշկ Դեմոլը: Դեմոլի բեռնաթափող սննդակարգը նախատեսված է չորս օրվա համար: Այն առաջարկում է անսահմանափակ քանակությամբ բանջարեղենի եւ մրգերի օգտագործում մի շարք այլ մթերքների հետ:  Այդ պատճառով ավելի լավ է դրան հետեւել ամռանը կամ աշնանը, երբ շատ է բուսական սնունդը: Իմիջիայլոց, եթե ֆինանսները ձեզ թույլ տան…

Այսպես, սննդակարգը պետք է հետեւյալ մթերքները ներառի. 

200-300 գ ոչ ճարպոտ միս կամ ձուկ,

2 ձու,

2 բաժակ անյուղ կաթ,

50 գ շաքար (7 թեյի գդալ),

50 գ ոչ յուղալի կաթնաշոռ,

100-150 գ հաց,

100 գ կարտոֆիլ կամ խմորով ուտեստներ,

50 գ կարագ,

Անսահմանափակ բանջարեղեն եւ մրգեր:

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE