Թեքսաս նահանգի բնակչուհին երկու զույգ երկվորյակ է լույս աշխարհ բերել

19:16   19 փետրվարի, 2013

Թեքսաս նահանգի (ԱՄ) բնակչուհի Թրեսա Մոնթալվոն լույս աշխարհ է բերել երկու զույգ երկվորյակ։

Ըստ Sky Valley Chronical-ի, երկու զույգ երկվորյակների ծնվելու հավանականությունը 70 մլն-ից մեկն է։ 36-ամյա ամերիկուհին եւ նրա 43-ամյա ամուսին Մանուելը խոստովանել են, որ ցնցվել են միանգամից չորս երեխա ունենալու լուրից։ Սակայն նրանք բոլորն էլ՝ տղաներ, առողջ են ծնվել։ Ծնողները շատ երկար չեն մտածել նորածիններին անուն տալու համար։ Լույս աշխարհ գալու ժամից կախված նրանց տրվել են լատիներեն այբուբենի առաջին չորս տառերով սկսվող անուններ. Էյս, Բլեյն, Քեշ եւ Դիլան։



© NEWS.am STYLE