12:40 18 ապրիլի, 2016Ռիկի Մարտինը հերթական քամինգաութն է կատարել: Երգիչն առաջին անգամ ներկայացել է իր նոր բոյֆրենդի հետ:
Just Jared-ը գրում է, որ Ռիկի Մարտինը 2010-ին բացահայտ հայտարարել էր իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, իսկ այս հանգստյան օրերին բրազիլական Սան Պաուլու քաղաքում amfAR Inspiration Gala երեկույթի կարմիր գորգուղու վրա երգիչը ներկայացել է իր նոր սիերցյալի՝ լոնդոնցի նկարիչ Ջվան Յոսեֆի հետ:
Ամբողջ երեկույթի ընթացքում Ռիկին ու Ջվանը ձեռք ձեռքի բռնած էին:
Միջոցառումից հետո 44-ամյա Մարտինը Instagram–ի իր բաժանորդների համար որոշ լուսանկարներ է հրապարակել, որոնք ստորագրել է «Այո, դա ճիշտ է»։