Բեյոնսեն ներկայացրել է Lemonade երգի անոնսը

11:07   18 ապրիլի, 2016

HBO հեռուստաալիքը ներկայացրել է Բեյոնսեի «Lemonade» երգի անոնսը։ Ստեղծագործության պրեմիերան կկայանա շաբաթ:

Ճիշտ է, երգը ներկայացված է որպես սինգլ, բայց շնորհանդեսը ներկայացված է որպես event՝ իրադարձություն: Ինչով է շաբաթ օրը մեզ զարմացնելու 34-ամյա երգչուհին, դեռ հնարավոր չէ կռահել: Ըստ երկրպագուների էջերում շրջանառվող լուրերի՝ Lemonade-ը ֆիլմի անվանումն է, որը երգչուհին նկարահանել է իր գալիք ալբոմը գովազդելու համար:

Անոնսում հանրահայտ երգչուհին հարցնում է. «Այստեղ մեզ կդիմավորեն անցյալն ու ներկան: Ի՞նչ ես դու ակնկալում: Ինչո՞ւ չես կարող տեսնել ինձ: Դու իմ ամբողջ կյանքի սերն ես»:

Այնպես որ ինտրիգը կա, մնում է սպասել ու պարզել, թե դա ինչ է...

Աղբյուրը՝  Just Jared



© NEWS.am STYLE