Քենդալ եւ Քայլի Ջեններն ու ռեփեր Թայգան՝ Կոաչելա փառատոնին

11:34   18 ապրիլի, 2016

Կոաչելա փառատոնը շարունակվում է։ Պապարացիներն արդեն այնտեղ լուսանկարել են Ռիհաննային, Լեոնարդո Դի Կապրիոյին, Ալեսանդրա Ամրոսիոյին, Օռլանդո Բլումին, Միրանդա Քերրին եւ այլ աստղերի:

Քիչ ավելի ուշ լրագրողներին հաջողվել է «որսալ» նաեւ Քենդալ ու Քայլի Ջեններներին, վերջինս իր սիրեցյալի՝ ռեփեր Թայգայի հետ էր (չնայած պապարացիներին շատ լուսանկարներ անել չի հաջողվել)։

Ինչ վերաբերում է Քենդալին, ապա Calvin Klein-ի մոդելին տեսել են մենակ, ընդ որում նա լուսանկարվելու ցանկություն առանձնապես չուներ:

Ի դեպ, երեկ Քելվին Քլայնը բացասաբար էր արձագանքել Calvin Klein–ի գովազդում Քենդալ Ջենների մասնակցությանը: Ապրանքանիշի հիմնադիրը հիասթափված է, որ ապրանքանիշի ներքնազգեստը Քիմ Քարդաշյանի քույրն է գովազդում:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ Splash, AKM-GSI, Xposure 



© NEWS.am STYLE