Ինչու՞ են որոշ կանայք սիրավեպ սկսում ամուսնացած տղամարդկանց հետ

22:13   11 մայիսի, 2016

Անկասկած, ամուսնացած տղամարդը եւս մեղավոր է անհավատարմության համար, բայց կուզեինք նշել, որ որոշ ընդհանուր գծեր կան սիրուհիների միջեւ, այսպես կոչված` նրանց ունիվերսալ բնութագրերը: 

Ինքնագնահատականը

Որոշ կանայք իրենց նկատմամբ ամուսնացած տղամարդու ուշադրությունը որպես ձեռքբերում են գնահատում եւ հպարտանում են դրանով: Այն փաստը, որ ինքը «արել է դա»,  բարձրացնում է կնոջ ցածր ինքնագնահատականը եւ նրան վստահություն է տալիս: Եվ նույնիսկ եթե իրականում այդպես չէ, նրան ստիպում է ինքն իրենից գոհ զգալ, երբեմն նույնիսկ` կյանքում ամենաերջանիկը, բայց դա դաժան ինքնախաբեություն է: Նա կարողացել է «գողանալ» այն մարդու հավատարմությունը, որն արդեն ամուսնացած է: Չնայած այդ կինն առաջին հայացքից կարող է ինքնավստահ եւ անկախ թվալ, իրականում նրան ղեկավարում է վախի եւ անպաշտպանվածության զգացումը:  

Իշխանությունը

Ամուսնացած տղամարդու հետ քնող կինը նրա հանդեպ առանձնահատուկ իշխանություն է զգում: Նա կարող է «կառավարել» նրան, ով արդեն կին եւ երեխա ունի:  Այդ իշխանությունը հաղթել է նրա հավատարմությանը, եւ այդ փաստը միայն ուժեղացնում է սիրուհու ազդեցությունը: Նա հրաշալի հասկանում է, որ իր սիրեցյալը չի համարձակվի դավաճանության մասին պատմել կնոջը, ինչը սիրուհուն լիակատար վերահսկողություն կտա իրավիճակի նկատմամբ:  

Բայց կարեւոր է հիշել, որ ցանկացած իշխանություն առասպելական ուժ է, որը վաղ թե ուշ վերջանում է: Երկրի վրա հավերժական ոչինչ չկա: Հենց այդ տեսակի հարաբերությունների ցանկությունը եւս մի պատճառ է, որի համար որոշ կանայք ամուսնացած տղամարդկանց սիրուհին են դառնում: Եվս մի պատճառ կա, որ որոշ կանայք ամուսնացած տղամարդկանց սիրուհիներ են դառնում. այն է, որ հարաբերությունների նման տեսակը նրանց լիովին բավարարում է: Նման կանայք հաճախ ամուսնություն եւ ընտանիք չեն ցանկանում, իսկ ամուսնացած տղամարդը դա չի պահանջում նրանցից: Նրանք հասկանում են, որ նման տղամարդն ի վիճակի է նրանց հարաբերություններ տալ, առանց որեւէ պարտավորության, որովհետեւ նա արդեն իր ընտանիքն ունի:  

Ադրենալին

Հիմար է հնչում, բայց նման սիրավեպը ադրենալինի յուրահատուկ ներհոսք է, իսկ դա իր հերթին խաբուսիկ գործոն է, արգելված պտուղ եւ մշտական հակում: Նման խորհրդավորությունը գրավիչ է թվում:  Ընկալումն այն բանի, որ անհրաժեշտ է ամեն ինչ գաղտնի պահել, որոշ կանանց թմրանյութի նման հաճույք է պատճառում:  Ֆինանսական պաշտպանվածությունը. հասուն տղամարդը սովորաբար ֆինանսապես ապահովված է: Նա հաճախ աշխատանք ունի, որը կերակրում է նրա ընտանիքին:  Այնպես որ, այն կինը, որը նրա հետ սիրավեպ է սկսում, հասկանում է, որ տղամարդը կարող է իրեն տալ այն ամենը, ինչ ինքն ուզում է:  Ի տարբերություն որոշ ամուրիների, նա կարող է իրեն թույլ տալ դա: Այդպիսի ճոխ կյանք, առանց ապագայի պարտավորությունների:  

Զգուշացեք հետեւանքներից

Ամուսնացած տղամարդկանց հետ սիրավեպերը ավերիչ բնույթ են կրում: Կանայք, որոնք նման բնույթի հարաբերություններ են փնտրում կամ էլ արդեն սիրավեպ են ունեցել, լսեք իմ խորհուրդը: Ես կարեւոր բան ունեմ ասելու. հենց հիմա կանգ առեք: Սկսեք գնահատել եւ սիրել ձեզ: Ձեռք բերեք այնպիսի հարաբերություններ, որոնց դուք արժանի եք, որոնցում ձեզ կսիրեն, ոչ թե կօգտագործեն որպես հանգստյան օրերի զվարճանք:  Աշխատեք ձեր ինքնագնահատականի եւ ապագայի վրա: Հասկացեք, որ այդ ինտրիգները կազդեն ձեր կյանքի, ձեր սիրեցյալի, նրա ընտանիքի վրա եւ ձեզ միայն մեծ ցավ եւ միայնություն կբերեն:  Ջանացեք իրական երջանկություն գտնել, ոչ թե հարաբերություններ, որոնք հերթական հպանցիկ սիրավեպը կդառնան ձեր կյանքում: Չէ որ դա ձեզ միայն ափսոսանք կբերի, թշնամիներ եւ շատ խնդիրներ: Սիրեք ձեզ եւ երջանիկ եղեք: 

 

Աղբյուրը` Creu

 



© NEWS.am STYLE