16:11 19 ապրիլի, 2016Անգլիայի մայրաքաղաքում երեկ երեկոյան անցել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելի The Art of Beauty գրքի շնորհանդեսը։
45-ամյա աստղը երեկույթին եկել էր իր 64-ամյա մոր՝ բալետի նախկին պարուհի Վալերի Մորիսի հետ:

Ինչ վերաբերում է The Art of Beauty երկհատորյակին, գիրքը Քեմփբելի ինքնակենսագրականն է ու պարունակում է աստղի լավագույն լուսանկարները, որոնք արվել են նրա երկարատեւ կարիերայի ընթացքում:
Նշենք, որ ութ տարի առաջ Նաոմի Քեմփբելի մայրն իմացել էր, որ կրծքի քաղցկեղ ունի: Կինը վիրահատական ճանապարհով հեռացրել է աջ կրծքագեղձը, իսկ առողջանալուց հետո հրաժարվել էր վերականգնողական վիրահատությունից՝ նախընտրելով ոչինչ չփոխել իր արտաքինում:

Վալերի Մորիսը
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Splash, Dave Benett