Մերկ տղամարդիկ եկել են տեսնելու մերկ տղամարդկանց

15:08   20 փետրվարի, 2013

Ավստրիական նուդիստական ակումբի անդամներն այցելել են «Մերկ տղամարդիկ 1800 թվականից մինչեւ մեր օրերը» ցուցահանդեսը, որը տեղի է ունենում Վենայում, Լեոպոլդի թանգարանում։

Ըստ Independent.ie-ի, 2001թվականին մասնավոր հավաքածուի հիմքի վրա ստեղծված թանգարանն ավստրիական մայրաքաղաքում ամենահայտնիներից մեկն է։ «Մերկ զբոսանք» արտասովոր անվանումը կրող ակցիային մասնակցել է ավելի քան 50 մարդ։ Թանգարանի ցուցադրության սահմաններում ներկայացված են պատմության տարբեր ժամանակաշրջանում տղամարդու մերկ մարմնի գեղեցկությունը ցուցադրող ավելի քան 300 նկար, ուրվանկար, լուսանկար ու քանդակ։ Այս ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է փոխվել մերկ տղամարդու ընկալումը XIX դարի սկզբից մինչեւ մեր օրերը։

Ցուցահանդեսը բաց է մինչեւ մարտի 4-ը։



© NEWS.am STYLE