Ռազմահայրենասիրական երգերի հնգյակ

17:42   19 ապրիլի, 2016

NEWS.am STYLE-ի Top 5-յակի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք ռազմահայրենասիրական երգերին։ Երգեր, որոնք բնութագրում են հայ ժողովրդի ուժն ու եռանդը՝ հիշեցնելով անցյալը։ Երգեր, որոնք քաջալերում եւ ոգեշնչում են մարդկանց։

Ինչպես ասել է հայ բանաստեղծ, արձակագիր Մուշեղի Իշխանը. «Մեր ազգային-հեղափոխական երգերը չեն նետված հնությանց թանգարանը: Անոնք կապրին մեր սրտերուն մեջ և շուրթերուն վրա, որովհետև նորելուկ երգերը չեն կրնար գրավել անոնց տեղը: Անոնց արտահայտած հույզերը, ցավերը, երազն ու ոգևորությունը մեր այսօրվան կյանքին մաս կկազմեն: Մեր ժողովուրդը կնմանի ճամփա ինկած այն քարավանին, որ դեռ կքալե և այդ երգերը կերգե քիչ մը ինքզինք գոտեպնդելու, քիչ մը անցյալը հիշելու և մանավանդ իր հետապնդած նպատակին կարոտը արտահայտելու համար:
Ահա թե ինչու արդիական ծափն ու պարը, թմբուկն ու կիթառը չկրցան մոռցնել տալ զանոնք: Մեր ազգային-հեղափոխական երգերը պիտի հնչեն այնքան ատեն, քանի դեռ անոնց բառերուն և մեղեիին մեջ ծածանող երազը իրականություն չէ դարձած»։

Մ.Տ.



© NEWS.am STYLE