Լիլիթ Հովհաննիսյանի բաց նամակը` ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին

19:45   19 ապրիլի, 2016

միացավ նաեւ երգչուհի Լիլիթ Հովհաննիյանը: Նրա Facebook-ի էջում տեղադրված բաց նամակն ուղղված է ՄԱԿ-ի  Քաղաքակրթությունների դաշինքին եւ  Մարդու Իրավունքների գրասենյակին: Այնտեղ գրված է.

«ՄԱԿ-ի  Քաղաքակրթությունների դաշինքի եւ  Մարդու իրավունքների գրասենյակի հարգարժան անդամներ,

Իմ անունը Լիլիթ է: Ես հայ եմ:

Ապրիլի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումն անցկացվելու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` մի երկրում, որի ղեկավարի ելույթներում այնքան ատելություն, թշնամանք եւ անհանդուրժողականություն կա դեպի իր հարեւան պետությունը: Ադրբեջանի եւ ադրբեջանցիների գերակայությունն ու բռնի ուժով հայերի ու Հայաստանի ոչնչացումը մի ընդհանուր գաղափար է, որով լցված են այդ ազգի ներկայացուցիչների սրտերն ու հոգիները: Ի՞նչ է սա, եթե ոչ ռասիզմի դրսեւորում: Ծեր մարդկանց մարմինների խեղաթյուրումը, հայ զինվորների գլխատումըԱդրբեջանական բանակի այսօրինակ գործողությունները, ասես, ոգեշնչված լինեն ISIS-ից: Անգամ այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրադադարի կոչ է արել, դրա հրետանավորները շարունակում են ռմբակոծել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը` ոչնչացնելով դպրոցներ եւ գյուղեր, սպանելով դպրոցականներին եւ ծերերին:  Ադրբեջանի գործողությունները պատերազմական հանցագործություններ են, որոնք պետք է դատապարտվեն` այդ երկրի ահաբեկչական գործողությունների, ագրեսիաների եւ ռասիզմի դեմ պատժամիջոցների կիրառմամբ:

Հարգանքներով`

Լիլիթ Հովհաննիսյան` երգչուհի»:



© NEWS.am STYLE