Ռայան Ռեյնոլդսն ու ռեփեր Դրեյքը «ամենաոճայինն» են GQ–ի վարկածով

12:20   20 ապրիլի, 2016

GQ ամսագիրը հրապարակել է «աշխարհի ամենաոճային տղամարդկանց» վարկանիշը եւ այն ուղեկցել միանգամից հինգ կոլեկցիոն շապիկներով: GQ-ի շապիկների նոր դեմքերն են դարձել Ռայան Ռեյնոլդսն ու Թոմ Հարդին, ռեփ կատարողներ Դրեյքն ու Future–ը եւ հանրահայտ մոդել Լաքի Բլու Սմիթը:

39-ամյա դերասանին նկարագրել են որպես «լավ ճաշակով դերասան, որը կարմիր գորգուղու վրա միշտ ներկայանում է հաջողված կերպարներով»:

Նրա հետ միասին վարկանիշում են հայտնվել նաեւ Էդդի Ռեդմեյնը, Դիպլոն, Գարի Սթայլզը, ԱՌսել Ուեսթբրուքը, Թոմ Հարդին ու Ազիզ Անսարին: 



© NEWS.am STYLE